News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ փետրվարի 22-ի նիստի 10 հարցեր վերաբերել են հիմնականում անտառային բարեփոխումների ընթացքին: Այս մասին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ հումորով նկատելով, որ այսօրվա կառավարության նիստը «կանաչ» էր:

Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահի հրամանագրով անտառային կոմիտե է ստեղծվել, իսկ այսօր կառավարությունում հաստատվել է այդ կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը:

«Մեկ այլ որոշմամբ բնապահպանության նախարարությունում ձեւավորվում է կենսառեսուրսների եւ անտառային քաղաքականության վարչություն,

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասությունը փոխանցվում է նորաստեղծ կոմիտեին:

Հաջորդ բլոկը անտառային պահպանության ծառայությունն է, որի վերաբերյալ օրինագիծը շուտով կներկայացվի ԱԺ: Դրա նպատակն է ունենալ պերեկապահակային ծառայություն, որը կաշխատի 24-ժամյա ռեժիմով, հատուկ ծառայության կարգավիճակով, առողջապահական ու սոցիալական ապահովագրական ամբողջական փաթեթով»,-սաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ այդ ծառայությունը կունենա վարչական միջոցներ գործադրելու իրավասություն՝ արգելելու, կանխարգելելու, իսկ ապօրինի անտառահատումների կամ ապօրինի որսի դեպքերում նաեւ ժամանակավորապես սահմանափակելու անձի ազատությունը, նրանից առգրավելու որսագործիք կամ ապօրինի անտառահատման գործիքները:

Տպել
Ամենաշատ