News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փետրվարի 22-ի նիստում կառավաության հավանությունը ստացավ երկրում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության զարգացման ռազմավարությունը: Որոշման նախագիծը ներկայացրեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ այս ռազմավարության նպատակն է երկրում էկոլոգիական մշակույթի բարձրացումը էկոլոգիական գիտելիքներ տրամադրելով ինչպես նախադպրոցական հաստատություններում, այնպես էլ դպրոցներում եւ բուհերում: Ըստ որում՝ առաջարկվում է հանրությանը ներգրավել ոչ պաշտոնական եւ լրացուցիչ էկոլոգիական կրթության գործընթացի մեջ:

«Ռազմավարության մեջ ներգրավվել են նաեւ կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունները, այլ գերատեսչություններ, քանի որ հարցը մեծածվալ է եւ առնչվում է պետական կառավարման բոլոր ոլորտներին»,- նշեց նախարարը: Նա հավելեց, որ նախատեսվում է նաեւ միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում:

Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ այս ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը եւ անհետաձգելիությունը պայմանավորված են երկրի անբարենպաստ էկոլոգիական իրավիճակով: Փաստաղթում նշված է, որ էական տարբերություն է նկատվում տնտեսական աճի եւ շրջակա միջավայրի որակի միջեւ, ինչի եւս մեկ պատճառը հասարակական էկոլոգիական իրազեկվածության եւ վարքի չափազանց ցածր մակարդակն է: Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության ռազմավարական նշանակությունը պետք է նշվի կրթական բարեփոխումների շրջանակում, ինչն անհրաժեշտ է շրջակա միջավայրի եւ տնտեսության անվտանգության ապահովման համար՝ որպես ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ:

«Էկոլոգիական կրթությունը անհատական ուսուցման, դաստիարակության եւ զարգացման շարունակական, բազմանիստ ու պարտադիր գործընթաց է: Նրա նպատակն է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի տեսական ու պրակտիկ գիտելիքների եւ հմտությունների ձեռքբերումը, ինչպես նաեւ էկոլոգիական արժեհամակարգի, վարքի եւ մշակույթի ձեւավորումը»,- նշված է հիմնավորման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ