News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը 2017 թվականի ամենաարագ զարգացող ճգնաժամն է անվանել «Մյանմարի էթնիկ զտումների հրեշավոր արշավը», որտեղից հարեւան Բանգլադեշ են փախչել շուրջ 620 հազար ռոհինգյա ցեղի ներկայացուցիչներ, փոխանցում է ՌԲԿ–ն։  

Տարվա վերջին փախստականների հեռանկարները նախկինի պես մշուշոտ են, իսկ համաշխարհային առաջնորդները «քրոնիկ անկարողություն» են ցուցադրում այս ճգնաժամից դուրս գալու իրական որոշում կայացնելու առումով. «Այս դրվագը  պատմության մեջ մնում է միջազգային հանրության ավերիչ անկարողության վկայությունը վերացնել այն պայմանները, որի դեպքում հնարավոր է նմանատիպ հրեշավոր հանցագործությունները»,–նշված է զեկույցում։

Նախորդ տարի Amnesty–ն ամրագրել էր մի միտում, որի դեպքում մի շարք առաջնորդներ եւ քաղաքական գործիչներ մի խումբ անձանց մեղադրում էին բազմաթիվ մեղքերի մեջ նրանց ինքնության պատճառով։ Մասնավորապես, իրավապաշտպանները հարուստ երկրների ղեկավարներին մեղադրում են փախստականների հանդեպ գթասիրտ չլինելու մեջ, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փորձերը արգելել մի շարք մահմեդական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ կազմակերպությունում անվանել են «ակնհայտ մարդատյացություն»։

Կազմակերպությունում քննադատել են եվրոպական առաջնորդների քաղաքականությունը, որոնք նախընտրում են փախստականներին որքան հնարավոր է հեռու պահել իրենց սահմաններից, ինչը բերել է փախստականների նկատմամբ կոշտ վերաբերմունքի։ Զեկույցում նշվում է, որ մոտ 3 հազար մարդ է մահացել Եվրոպայի ճանապարհին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ