News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լիբանանի եւ Հայաստանի հարաբերություններում զգալի առաջընթաց է գրանցել: Այս մասին Երեւանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ փետրվարի 22-ին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը:

Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել ջերմ եւ բարեկամական մթնոլորտում, որն արտացոլում է երկու ժողովուրդների առանձնահատուկ հարաբերությունները: Լիբանանի նախագահը հիշեցրել է, որ իր երկրում մեծ հայ համայնք է ապրում, եւ նրա ներկայացուցիչներից շատերը պատասխանատու պաշտոններ են զբաղեցում: «Շատերն ուղեկցում են ինձ պատվիրակության կազմում»,- հիշեցրել է նախագահը:

Միշել Աունն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին եւ ընդգծել, որ Լիբանանը հաջողությամբ դիմակայում է ահաբեկչությանը, սակայն միջազգային հանրությունը պետք է փոխհամաձայնեցված կերպով ուժեղացնի ահաբեկչության դեմ պայքարը: Սիրիացի փախստականների խնդիրը հատկապես կարեւոր է Լիբանանի համար, որն ապաստան է տվել ավելի քան 1.5 միլիոն մարդու: «Միջազգային օգնությունը բավարար չէ», - ասել է Միշել Աունը՝ հավելելով, որ պետք է հասնել միջազգային փոխըմբռնման՝ փախստականների անվտանգ տարածքներ վերադարձնելու համար:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին աջակցության համար՝ Աունը վստահեցրել է, որ Լիբանանը Հայաստանի կողքին է բնական շահերի պաշտպանության հարցում: Լիբանանի նախագահը նաեւ անդրադարձել է Իսրայելի սպառնալիքներին եւ վիճելի տարածքների մոտակայքում բաժանարար գծի կառուցմանը: Նա հաստատել է, որ Լիբանանը կպաշտպանի իր ցամաքային եւ ծովային սահմանները բոլոր օրինական ճանապարհներով՝ ընդ որում դիմելովմիջազգային հանրության աջակցությանն իրավիճակի սրումը կանխելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ