Հայաստանի բնապահպանության նախարարությանն առընթեր կստեղծվի Պետական անտառկոմիտե: Համապատասխան որոշումը կառավարության հավանությանն արժանացավ փետրվարի 22-ի նիստում: Նախագիծը ներկայացրեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանն առընթեր նախկինում գործող «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կփոխանցվի կոմիտեին: Նախարարը նշեց, որ կոմիտեն կհետապնդի կայուն կառավարում, պահպանություն, պաշտպանություն, վերականգնում եւ պետական անտառների արդյունավետ օգտագործում, դրանց արտադրողականության բարձրացմանը, կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացում ապահովելու նպատակ: