Սովորականի պես Բաքուն անօգուտ փորձում է խեղաթյուրել միջազգային հանրության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Եվրամիության դիրքորոշումը հետեւյալն է՝ ամբողջական աջակցություն միջնորդական ջանքերին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին»,-ընդգծել է նա:
Տիգրան Բալայանը իր էջում տեղադրել է Եվրոպական Խորհրդի փետրվարի 9-ին հրապարակված փաստաթուղթը, որը վերաբերում է Ադրբեջանին եւ մասնավորապես, ԼՂ հակամարտությանը:
Այնտեղ, մասնավորապես, ասվում է. «2016-ի ապրիլին բռնությունների ալիքից հետո ԵՄ-ն ողջունել է երկխոսության վերսկսումը ամենաբարձր մակարդակով Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում: Այժմ կողմերը պետք է հետեւեն բանակցային գործընթացն արագացնելու, շփման գծում լարվածությունը թուլացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելու վերաբերյալ համաձայնություններին, ինչպես նաեւ այլ որոշումներին, որոնք ձեռք են բերվել այդ հանդիպումների ժամանակ»:
As usual #Baku uselessly tries to distort the position of international community on #NKpeace, This is #EU position on the resolution: full support to the mediation efforts and proposals of the @OSCE #Minsk's Group Co-Chairshttps://t.co/2zR8VP0cLS pic.twitter.com/qrwVOVG2GI
— Tigran Balayan (@tbalayan) 22 февраля 2018 г.