News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Համապատասխան տեսչական մարմինը պահանջել է թե Ախթալայի պոչամբարից նյութերը գետը թափվելու տեսանյութը հրապարակողից, թե կազմակերպությունից համապատասխան փաստերի ներկայացում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Եթե կա այդպիսի դեպք, որը չի արձանագրվել ստուգման ընթացքում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն կազմակերպության ներկայացուցիչները: Անմիջապես միջոցներ են ձեռնարկվել, որ փորձաքննության ենթարկվի գետը թափվող հեղուկը, որ հասկանանք, թե ինչ վնասի մասին է խոսքը:

Ստուգման արդյունքները կամփոփվեն, լիարժեք կներկայացվեն: Միջանկյալ, այս ընթացքում հայտնաբերվել են խախտումներ, որոնց համար կենթարկվեն պատասխանատվության»,-հայտարարեց նախարարը:

Նշենք, որ օրերս հրապարակվել էր տեսանյութ, որտեղ ակնհայտ երեւում էր Դեբեդ լցվող նյութը: Տեսանյութի առնչությամբ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը պարզաբանել էր՝ «Բազմիցս հայտարարվել է, որ 2018թ հունվարի 16-ից Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացնում «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ում ահազանգերի հիման վրա ենթադրյալ բնապահպանական իրավախախտումներ բացահայտելու նպատակով, ստուգման արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, որի ավարտից հետո կտրվի հաղորդագրություն ստուգման արդյունքների մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ