News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Forbes-ի «Պետական պատվերի Թագավորները» վարկանիշը 2018 թվականին 50 տոկոսով թարմացվել է: Ցուցակից դուրս է մնացել նախորդ տարվա առաջատարը: 2016 թվականին «Պետոն» ընկերությունը «Գազպրոմից» առանց մրցույթի երկու խոշոր պատվեր էր ստացել՝ յուրաքանչյուրը 126.75 մլրդ եւ 47.7 միլիարդ ռուբլի արժեքով: 2017 թվականին «Պետոն»-ն անգամ 1 միլիարդ ռուբլու պատվեր չի կարողացել ընդունել:

Վարկանիշում տեղերից զրկվել են եւ Վլադիմիր Լիսինի «Առաջին բեռնափոխադրող ընկերությունը», եւ Ռուբեն Վարդանյանի եւ իր գործընկերների «Բալթտրանսսերվիսը», եւ Վադիմ Յակունինի «Պրոտեկը»: 2016 թվականի Ռուբեն Վարդանյանի ընկերությունը զբաղեցնում էր 9-րդ տեղը՝ ավելի քան 57 միլիարդ ռուբլու պետպատվերի ընդհանուր ծավալով:

Ներկայիս ցուցակը միանգամից 3 գործարար են գլխավորել՝ Ալեքսեյ Կրապիվինը, Բորիս Ուշերովիչը եւ Վալերի Մարկելովը, որոնք մեկ տարում ընդհանուր 218 միլիարդ ռուբլու պետպատվեր են ընդունել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ