News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2016-2017 թվականներին մարդու իրավունքների վերաբերյալ իր զեկույցը, որում ներկայացված է 2017 թվականի ընթացքում աշխարհի 159 երկրներում եւ տարածքներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը: Իրավապաշտպան կազմակերպության զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ 2016 թվականին Երեւանում  տեղի  ունեցած ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման համար գրեթե ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Նշվում է, որ տասնյակ ցուցարարների դեմ քրեական գործեր են հարուցվել՝ հասարակական կարգի ենթադրյալ խախտման եւ այլ հանցագործությունների համար: Ոստիկանների կողմից լիազորությունների չարաշահման մասին պնդումների հիման վրա հարուցված քրեական գործով մեղադրանքներ չեն ներկայացվել:

Զեկույցում հիշեցվում է, որ 2016 թվականի բողոքի ակցիաներին մասնակցող ընդդիմադիր կուսակցությունների անդամները դատապարտվել են մի շարք բռնի հանցանքների, այդ թվում՝ ոստիկաններին պատանդ վերցնելու եւ այլ բռնի գործողությունների համար: Նրանցից մի քանիսը հայտնել են, որ կալանքի տակ գտնվելու ժամանակ ծեծի են ենթարկվել, իսկ փաստաբանները հայտնել են, որ իրենց վրա ճնշումներ են գործադրվել եւ նպատակաուղղված խոչընդոտել են իրենց աշխատանքը: Ըստ իրավապաշտպանների՝ վերսկսվել են իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով դատական լսումները, որը  հայտնի է կոռուպցիոն մեխանիզմների բացահայտումներով եւ իրավաբանական օգնություն է տրամադրում նրանց, որոնց իրավունքները խախտվել են:

Amnesty International-ի զեկույցում նշվում է, որ ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների եւ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում բռնության դեպքեր են գրանցվել: Իրավապաշտպան կազմակերպությունը նաեւ նշում է, որ ՄԱԿ-ի՝ Ռասայական խտրականության վերացման հարցերով հանձնաժողովն անհանգստություն է հայտնել փոքրամասնությունների, փախստականների եւ ապաստանի համար դիմողների վերաբերյալ տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների իրացման մասին տվյալների բացակայության կապակցությամբ: Ըստ կազմակերպության՝ բացակայում են ազգային փոքրամասնությունների մասին տվյալները, ինչպիսիք են, օրինակ, մոլոկանները և լոմերը՝ խնդրելով ՀՀ իշխանություններին տնտեսական եւ սոցիալական ցուցիչներով տվյալներ ներկայացնել՝ ազգությունների, քաղաքացիության եւ ծագման երկրի տարանջատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ