News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական իր գործառույթներն արդյունավետ իրացնելու եւ սննդամթերքի անվտանգության ապահովման որակական նոր աստիճանի հասնելու համար՝ տնտեսավարողներին աջակցում է նոր ձեւաչափով:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այդ նպատակով Ծառայություն էին հրավիրվել հանրապետության կաթնամթերք արտադրող տնտեսավարողները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի եւ զարգացման հիմնադրամի, ինչպես նաեւ  կաթնամթերքի ոլորտին պարբերաբար անդրադարձող՝ «Հետք» լրատվական կայքի ներկայացուցիչները:

Ծառայության սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է հումքի մթերման ընթացքում անվտանգության ցուցանիշների նկատմամբ հսկողության ոչ բավարար մակարդակի, նաեւ՝ արտադրություններում որակի կառավարման՝ HACCP, համակարգերի բացակայության եւ թերի կիրառման,  ջերմային պատշաճ մշակման, սանիտարահիգիենայի, մակնշման եւ այլ խնդիրների վրա: Նա խոսել է նաեւ արտադրություններում լաբորատոր կարողությունների ընդլայնման անհրաժեշտության մասին:

Նշելով, որ  թե նախորդ եւ թե այս տարի իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերված խնդիրները բնորոշ են գրեթե բոլոր արտադրողներին՝ Ծառայության պետ Իշխան Կարապետյանը հույս է հայտնել, որ համատեղ վերլուծությունը թույլ կտա գտնել խախտումներից խուսափելու արդյունավետ ու կիրառելի ճանապարհներ: «Միայն վերահսկողությամբ՝ ստուգելով, խախտում գտնելով, տուգանելով կամ պատասխանատվության  ենթարկելով, իրավիճակը չի փոխվելու, եթե դուք չունենաք ձեր արտադրական գործընթացում նոր մշակույթ ու նոր մոտեցումներ բերելու, մասնավորապես՝ որակի հսկողության համակարգ ներդնելու ցանկություն»,- հավելել է բանախոսը: Այդ նպատակով ՍԱՊԾ պետն առաջարկել է օգտվել բիզնեսի աջակցման՝ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի ընձեռած հնարավորություններից:

Կարեւորելով ՀՀ օրենսդրության եւ ՄՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը՝ բանախոսը հրապարակել է Ծառայության մասնագետների կողմից մշակված առաջարկությունների եւ խորհուրդների այն փաթեթը, որը հնարավորություն կտա ապահովել հսկողության հետագծելիություն՝ կաթի մթերումից մինչեւ իրացում, կաթնամթերքի արտադրության անվտանգությունը մեր երկրում հասցնելով ցանկալի մակարդակի:

Իշխան Կարապետյանն անդրադարձել է նաեւ առաջիկա անելիքներին, շեշտելով, որ Հայաստանում այս տարի իրականացվելու է կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության մոնիթորինգային ծրագիր, որում ներառված է նաեւ կաթը: Դա հնարավորություն կտա պարզել առաջացող խնդիրների պատճառները, տալ գիտական հիմնավորում եւ գտնել դրանց լուծման ճանապարհները: Այն նաեւ հիմք կլինի 2019թ. այդ ոլորտում ռիսկերի գնահատման համար:

Կաթնամթերք արտադրողները ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ ընդգծել, որ հստակ ձեւակերպված պահանջներն ու առաջարկները կօգնեն շտկել ոլորտին բնորոշ խնդիրները: Նրանց կողմից հատկապես դրական եւ ողջունելի է գնահատվել Ծառայության սկզբունքը՝ առաջարկ – խորհուրդ - ժամանակի տարամադրում եւ հետո միայն պատասխանատվության միջոցների կիրառում:

Կաթանամթերքի շուկայում, որը համարվում է ամենաբարձր ռիսկայնություն եւ լայն սպառում ունեցողներից մեկը, կսկսվի պետական վերահսկողության նոր փուլ՝ ուղղված համակարգային լուծումներին. խորհրդատվությունն ու մասնագիտական աջակցությունը կլինեն պարբերական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ