News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բիզնես էթիկայի նորմերն ու բարձրակարգ սպասարկումը շարունակում են մնալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Վաճառքի եւ բաժանորդների սպասարկման հատվածում քաղաքակիրթ մոտեցում ապահովելու համար, ընկերությունը կարեւոր է համարում ոչ միայն աշխատակիցների շարունակական վերապատրաստումը, այլեւ` մասնագիտական գիտելիքների եւ գործնական հմտությունների փոխանցումն ուսանողներին: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը տեւական ժամանակ իրականացնում է «VivaStart» կրթական ծրագիրը, որի հիմքում այդ մոտեցումն է:

2017 թվականին ծրագրից օգտվել է 79 ուսանող: Երկամսյա ժամանակահատվածում, մասնակիցները ձեռք են բերել բաժանորդների հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններ, ուսումնասիրել ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները եւ տիրապետել դրանք առաջարկելու՝ մարքեթինգային գործիքների կիրառման ճկունությանը:

«VivaStart»-ի արդյունավետությունը շահառուների տեսանկյունից գնահատելու համար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավարությունն արդեն երկրորդ տարին շրջանավարտ ուսանողներին առաջարկում է մասնակցել մրցույթի եւ էլեկտրոնային փոստով ուղարկել առաջարկություններ եւ դիտարկումներ՝ ծրագրից քաղած արդյունքի մասին: Հետաքրքրություն դրսեւորած ուսանողների աշխատանքներից մասնագիտական հանձնաժողովը հաղթող է ճանաչել երեքը: Դրանց հեղինակները՝ Աննա Ավետիսյանը, Սոնա Չարչյանը եւ Քնարիկ Կիրակոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ավարտական արարողության ժամանակ, արժանացել են մրցանակի՝ «Huawei 6X Premium» սմարթֆոնների: Իսկ երկուսը՝ Ամալյա Ալոյանն ու Նելլի Միքայելյանը,  արժեքավոր՝ «ոսկե» հեռախոսահամարների:

2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 184 ուսանող: «VivaStart»-ի շրջանավարտներից 80-ը, մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն արդեն կիրառում են տարբեր աշխատավայրերում, այդ թվում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակիցների մոտ: Նրանցից 14-ը, լավագույն արդյունք ցուցաբերելով, աշխատանքի են անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում:

«Գիտելիքներ ձեռք բերելու ընթացքում, շատ կարեւոր է վերլուծելը, եզրակացություններ անելն ու որոշում կայացնելը: Գուցե, մինչեւ դասընթացին մասնակցելը, ծառայություն մատուցող աշխատակցի եւ բաժանորդի շփումը դիտարկվում է այլ տեսանկյունից, սակայն վստահ եմ, որ տարբեր սպասարկման կենտրոններում անցած գործնական դասընթացներից հետո, ձեզանից շատերը բացահայտել են, որ մարդկային շփման բանալին քաղաքակիրթ հաղորդակցությունն է: Որքան լավ հիմքերի եւ հարգանքի վրա լինեն դրանք, այնքան կշահեն կողմերը. բաժանորդը՝ սպասարկման որակի, իսկ աշխատակիցը՝ բաժանորդամետ մոտեցման համար: Ուրախ եմ, որ «VivaStart» ծրագրի շրջանավարտները» պահանջարկ են վայելում ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտում, այլեւ առհասարակ՝ աշխատաշուկայում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  

Արդեն իսկ մեկնարկել է 2018 թվականի ծրագիրը, որին մասնակցության հայտ է ներկայացրել տարբեր բուհերի 250 ուսանող:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ