News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2018 թվականին գարնանացանի ցորենի, կանաչ եւ դեղին ոլոռի, գարնանացանի գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի արտադրության զարգացման ծրագրին: Համապատասխան որոշումը հաստատվել է փետրվարի 22-ի կառավարության նիստին: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նա տեղեկացրել է, որ այս ծրագրի իրականացման համար «Սերմերի գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը նպատակային միջոցներից 746.6 մլն դրամ կտրամադրվի, որից 721.6 մլն դրամը կուղղվի նշված մշակույթների 2.141.5 տոննա սերմացուի ձեռքբերմանը, իսկ մնացած 25 միլիոնը՝ բեռնման եւ բեռնաթափման աշխատանքների կազմակերպմանը:

Որոշման համաձայն՝ սերմերի՝ ըստ գյուղատնտեսական գոտիների տեղական արտադրության կազմակերպումը չափազանց անհրաժեշտ է, քանի որ երկրում հացահատիկային եւ լոբազգի բույսերի կուլտուրաների ինքնաապահովման մակարդակը շատ ցածր են: Նախեւառաջ, ըստ փաստաթղթի, անհրաժեշտ է բարձրացնել կերի կուլտուրաների ինքնաապահովման մակարդակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ