News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բջջային օպերատորները կպարտավորվեն փոխանցել արտակարգ իրավիճակների ծառայություններ՝ ԱԻՆ 112 (911) եւ ոստիկանություն (102) զանգահարած բաժանորդների անձնական տվյալներն ու կոորդինատները։  «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու համապասխան նախագիծը հավանության է արժանացել փետրվարի 22-ի կառավարության նիստում։ Նախագիծը ներկայացրել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ արտակարգ իրավիճակների ծառայությունների պրակտիկայում հաճախ են լինում դեպքեր, երբ օգնության դիմած քաղաքացիները օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողանում պարզ կամ մոտավոր տեղեկություններ տրամադրել իրենց գտնվելու վայրի մասին այն դեպքում, երբ անհապաղ օգնության կարիք ունեն:

«Այն դեպքերում, երբ օգնությունն ուշանում է, ստիպված ենք լինում ներգրավել նոր ուժեր: Իրավիճակը արմատապես փոխվում է, երբ արագ արձագանքման ծառայություններն ու օպերատորները հնարավորություն ունեն որոշելու զանգահարած քաղաքացու կոորդինատները»,–նշեց նա՝ հիմնվելով ԱՄՆ–ի ու ԵՄ–ի հաջողված փորձի վրա։

Նրա խոսքով՝ բաժանորդների գտնվելու վայրի որոշման համակարգի ներդրումը զգալիորեն կնվազեցնի օգնության տրամադրման ժամանակը, կօգնի հասցեական արձագանքնել եւ կկրճատի ներգրավվող լրացուցիչ ռեսուրսները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ