News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի 21-ին հետաձգել է 2016թ. մարտին ծառայակցի կողմից սպանված զինծառայող Հովհաննես Հարությունյանի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքի քննությունը: Նիստը նախագահող դատավոր Ռուբիկ Մխիթարյանը տեղեկացրել է, որ ամբաստանյալ Միքայել Զաքարյանին Արցախի Հանրապետությունից Երեւան չեն տեղափոխել, նրա ներկայությունը դատարանում չի ապահովվել, քանի որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում չի եղել:

Առաջին դատական նիստին չի ներկայացել նաեւ գործով դատախազը: Հաջորդ նիստը նշանակվել է մարտի 29-ին:

Սպանված զինծառայողի ծնողները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալ Միքայել Զաքարյանի նկատմամբ մեղմ դատավճիռ է կայացրել՝ ընդամենը 10 տարվա ազատազրկման դատապարտելով: Նրանք Վերաքննիչ քրեական դատարանից պահանջում են  Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսվող ամենախիստ պատիժը:

Ըստ մեղադրական եզրակացության` Միքայել Զաքարյանը ինքնաձիգով հանկարծակի դիտավորությամբ մեկ անգամ կրակել է համածառայակից Հովհաննես Հարությունյանի վրա: Բացի դրանից, վիճաբանության մեջ է մտել շարքային Սամվել Զեյնալյանի հետ, եւ բռունցքով մեկ անգամ հարվածել նրան: Սամվել Զեյնալյանը նույնպես բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

Միքայել Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 359-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Զեյնալյանին` 359-րդ հոդվածի 1-ին մասով:

Միքայել Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Նրա փաստաբանը՝ Էրիկ Բեգլարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Հովհաննեսը Միքայելի ինքնաձիգը կատակով փորձել է վերցնել եւ հենց այդ ժամանակ էլ արձակվել է մահացու կրակոցը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը զոհվել էր 2016թ. մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ