News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Google-ը թողարկել է Google Pay վճարային ծառայությունը, որում համատեղված են Google Wallet բջջային դրամապանակի եւ Android Pay–ի հնարավորությունները: Այս մասին ասվում է կորպորացիայի պաշտոնական բլոգում, փոխանցում է IZ.ru-ն:

Ծառայությունը թույլ կտա վճարումների մասին տեղեկությունը պահպանել Google հաշվում եւ Android–ի համար նախատեսված Google Pay հաշվին: Ընկերությունը նախատեսում է նաեւ մշակել այն Chrome դիտարկիչում կիրառելու հնարավորություն:

Բացի այդ, օգտատերերը կկարողանան Google հաշվին կցել բանկային քարտը եւ վճարել հասարակական տրանսպորտում, ինչպես նաեւ սովորական խանութներում գնումներ կատարել:

G-Pay–ին հասանելիություն կարելի է ստանալ երկու ձեւովով՝ հատուկ բջջային հավելվածի եւ Google–ի մյուս ծառայությունների միջոցով։ Նոր ծրագիրը, ըստ էության, արդեն հայտնվել է սմարթֆոններում եւ փոխարինել Android Pay–ին։

Հավելվածի տեսքը շատ չի փոփոխվել։ Հավելվածը, ինչպես նախկինում, երկու մասից է բաղկացած՝ առաջինը ցույց է տալիս օգտատերերի համար կարեւորություն ներկայացնող տեղեկությունները՝ վերջերս կատարված գնումները եւ մոտակա խանութները, որտեղ G-Pay–ի օգնությամբ կարելի է գնումներ կատարել։ Երկրորդ մասում՝ «Քարտեզ» պատուհանում համակարգված են օգտատիրոջ բոլոր դեբիտ, կրեդիտ, զեղչի եւ ակումբային քարտերը՝ այդպիսով հեշտացնելով դրանց վերահսկումը եւ կառավարումը։

Նոր ծառայությունից օգտվել կարելի կլինի մանրածախ խանութներում, առեւտրի կենտրոններում, առցանց խանութներում, Chrome դիտարկիչում, ինչպես նաեւ Google Assistant ձայնային օգնական միջոցով: Գնումներ կատարելիս քարտի համարի փոխարեն վաճառողուհուն պետք կլինի քարտի վիրտուալ հաշվեհամարը, այնպես որ վճարման տվյալները մնում են անվտանգ:

Կորպորացիան հրապարակել է ցուցումները՝ ինչպես ինտեգրել ծառայությունն այլ կայքերին եւ համակարգերին: Հեղինակներն ակնկալում են, որ հավելվածը կբարձրացնի ծառայության ֆունկցիոնալությունը:

G-Pay-ը դիտարկվում է Apple Pay–ի անմիջական մրցակից՝վերջերս այն հատկապես տարածվել է Ռուսաստանի եւ Չինաստանում:

Հանրային տրանսպորտի համար Google Pay–ի օգնությամբ վճարել արդեն կարող են երեք քաղաքների բնակիչներ՝ Լոնդոնում, Պորտլենդում եւ Կիեւում։ Ծրագիրը հետագայում կթողարկվի նաեւ այլ քաղաքների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ