News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահն անբիծ գրական ճաշակի տեր է: Այս մասին նշել է «Քաղաքակրթություն. ինչով է տարբերվում Արեւմուտքը մնացած աշխարհից» գրքի հեղինակ, բրիտանացի պատմաբան Նիալ Ֆերգյուսոնը՝ անդրադառնալով նրան, որ փետրվարի 19-ին, Գիրք նվիրելու օրը «Բուկինիստ» գրախանութում հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հենց այդ գիրքն էր նվիրել ներկաներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ափետրվարի 19-ին այցելել է «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպում է ունեցել հանրապետության մի շարք հրատարակչությունների ղեկավարների՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի եւ «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:

Թեյի սեղանի շուրջ հանդիպման մասնակիցները զրուցել են գրահրատարակչության վերջին տարիների ձեռքբերումների եւ առկա խնդիրների մասին, քննարկել՝ գրքի տպագրության եւ վաճառքի, գրադարանների ու գրախանութների գործունեության շարունակաբար բարելավման, ընթերցանության խրախուսման նպատակով պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում իրականացված աշխատանքներն ու զարգացման հետագա ծրագրերը: Հրատարակիչները նաեւ իրենց առաջարկություններն են ներկայացրել, որոնք Հանրապետության Նախագահը խոստացել է քննարկել ոլորտի պատասխանատուների հետ եւ փորձել գտնել ոլորտին օգտակար լինելու նոր հնարավորություններ:

Սերժ Սարգսյանը եւ հանդիպման մասնակիցները քննարկումից առաջ շնորհավորել են միմյանց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա եւ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ: Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ անցած տարիների ընթացքում հասարակության մեջ ձեւավորված բարի ավանդույթը` Գիրք նվիրելու օրը, իրավամբ, մեծ պոետի ծնունդը նշելու ամենալավ ձեւերից մեկն է: Օրվա խորհրդի ներքո հանդիպման մասնակիցները միմյանց գիրք են նվիրել:

Նախագահը նվիրել է բրիտանացի հայտնի պատմաբան, գրող Նիալ Ֆերգյուսոնի հեղինակած «Քաղաքակրթություն. ինչով է տարբերվում Արեւմուտքը մնացած աշխարհից» գիրքը, որը ներկայացնում է համաշխարհային պատմության վերջին 600 տարին:

Տպել
Ամենաշատ