News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի կողմից ուղարկված դիմում-բողոքը Հայաստանի գլխավոր դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե՝ դրանում ներկայացված հանգամանքները արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում քննությամբ ստուգելու եւ իրավական գնահատական տալու նպատակով:

Այս մասին տեղեկացրել են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

«Նկատի ունենալով, որ փետրվարի 19-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքը կրկին խոչընդոտելու, «Ազատություն» եւ «Ա1+» լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատասենյակ արգելվելու առերեւույթ դրսեւորումները վերաբերում են այլ միջադեպի, հաղորդումն այս մասով ուղարկվել է կրկին ՀՀ Քննչական կոմիտե՝ առանձին վարույթով նյութեր նախապատրաստելու համար», – նշեցին դատախազության հանրային կապերի բաժնից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպից մի քանի օր անց խոչընդոտել էին «Ազատության» եւ «Ա1+»-ի լրագրողների աշխատանքը։

Տպել
Ամենաշատ