News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը հերթական անգամ կանխել է ընդդիմադիրների՝ հանրային նշանակության կամ հատուկ կարգի մեջ մտնող խոշոր ընկերությունների ֆինանսական թափանցիկությունը բարձրացնելու ուղղությամբ քայլերը խորհրդարանի միջոցով անցկացնելու փորձերը: Այդպիսիք են, օրինակ, հիմնադրամները:

Փետրվարի 22-ի նիստին նախարարների խորհուրդը չի հաստատել «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը, որը հեղինակել է «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը: Բացասական եզրակացության նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Ըստ նրա, կառավարությունը համաձայն չէ ֆինանսական հաշվետվությունների կանոնների խախտման համար տուգանքների խստացման հետ: Նախագծի համաձայն՝ ընկերությունները, որոնք չեն հրապարակել կամ չեն ներկայացրել իրենց ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններին, պետք է տուգանվեն նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով: «Նախագիծով առաջարկվում է չափազանց խիստ միջոցներ կիրառել ֆինանսական հաշվետվությունների հետ կապված խնդիրներ ունեցող իրավաբանական անձանց նկատմամբ: Սա չի համապատասխանում նախագծի բուն նպատակին եւ չի նպաստում ֆինանսական թափանցիկության բարձրացմանը»,- ասել է նախարարը:

Նա մտահոգություն է հայտնել նաեւ ընկերություններին նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով տուգանելու մասին պահանջին, եթե նրանք 5 օրվա ընթացքում քաղաքացիներին  իրենց պահանջի հիման վրա հաշվետվություն չներկայացնեն:
 «Փաստացի, ցանկացած ֆիզիկական անձ հնարավորություն կունենա դիմել ընկերությանը եւ ֆինանսական հաշվետվություն ստանալ, եւ եթե ընկերությունը հրաժարվի դա անել, ապա խստորեն կտուգանվի», - ասաց Վարդան Արամյանը:

Այժմ ֆինանսական հաշվետվության կանոնների խախտման դեպքում գործում է աշխատավարձի 50-ապատիկի չափով տուգանքը, իսկ եթե ընկերությունը տուգանք նշանակելուց հետո 30 օրվա ընթացքում չի հրապարակում իր հաշվետվությունները, տուգանքը հասնում է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի:


«Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն՝ խոշոր ընկերությունները պարտավոր են հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները մամուլում, համացանցում կամ տարածել բրոշյուրի տեսքով: Փաստաթղթի հեղինակը կարծում է, որ ընկերությունները վճարում են այդ 500-ապատիկ չափը դրամ կամ 550 հազար դրամը եւ փաստացիորեն հնարավորություն են ստանում հետեւել օրենքի պահանջներին: Իսկ եթե ընկերություններից պահանջում են բրոշյուր տրամադրել, ապա նրանք պատճառաբանում են սահմանափակ տպաքանակի հանգամանքը:

«Այս խնդրի օպտիմալ լուծման համար կառավարությունը առաջարկում է տուգանքների խստացման փոխարեն փոխել հրապարակման ձեւը, մասնավորապես, սահմանել, որ ընկերությունները պետք է տեղադրեն  ֆինանսական հաշվետվություններն իրենց պաշտոնական կայքերում կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային հայտարարությունների www.azdarar.am կայքում», - նշել է նախարարը: Միեւնույն ժամանակ, ավելացրել է նա, որ օրինագիծը պետք է հստակ սահմանի, թե ում ֆինանսական հաշվետվությունները պետք է հանրային դառնան:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը 2017 թվականի դեկտեմբերի 28-ի նիստին հավանություն էր տվել հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտում բարեփոխումների հայեցակարգին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ