News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունը փետրվարի 22-ի նիստում հավանություն է տվել Բնական պաշարների կառավարման ռազմավարությանը: Որոշման նախագիծը ներկայացրել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նրա խոսքով, այս ռազմավարության մեջ ուշագրավն այն է, որ Հայաստանում առաջին անգամ ընդերքօգտագործողները կպարտավորվեն վերամշակել իրենց գործունեության արդյունքում առաջացած թափոնները: «Խոսքը պոչամբարների մասին է, որոնք 22–ն են երկրում», - պարզաբանել է նախարարը:

Այս ռազմավարությունը նախատեսում է Հայաստանի բնական պաշարների կայուն կառավարման համար նախադրյալներ ստեղծում`բնական ռեսուրսների (մակերեւութային եւ ստորերկրյա ջրերի, հողի, հանքարդյունաբերության, կենդանական եւ բուսական աշխարհի) որակական եւ քանակական ցուցանիշների վերահսկում՝ բնական ռեսուրսների քանակական գնահատման եւ դրանց տնտեսական արժեքի որոշման համատեքստում։

Փաստաթղթում նշվում է, որ հանքային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակն է հանքարդյունաբերության կայուն զարգացման ապահովումը, որին կարելի կլինի հասնել շրջակա միջավայրի, սոցիալական եւ տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ համակցված եւ համադրելի միջոցառումների շնորհիվ:

Հայաստանի բնական պաշարների արդյունավետ օգտագործման առաջնային պայմանը բնական ռեսուրսների կայուն կառավարումն է, որը հիմք է հանդիսանում հանքային ռեսուրսների, անտառների, հողային եւ ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանման եւ կենսաբազմազանության ապահովման պետական քաղաքականության իրականացման համար:

Ռազմավարությունը նախատեսում է ոչ միայն մետաղական, այլ նաեւ ոչ մետաղական հումքի համապարփակ վերամշակման, պատրաստի արտադրանքի ստացման, բարձրորակ եւ էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներմուծման, երկրի ընդերքի տնտեսապես արդյունավետ շահագործման եւ ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծման մեխանիզմներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանյանի «Մոբայլ Սենթրը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում. նա առաջ է անցել «Գազպրոմ Արմենիայից» ու ԶՊՄԿ–ից
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
Ամենաշատ