News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր «Նաիրիտ» գործարանի մի խումբ նախկին աշխատակիցներ հանդիպել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի եւ ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ:

«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները բարձրացրել են գործարանի վերագործարկման անհրաժեշտության հարցը՝ դժգոհելով, որ ՀՀ կառավարությունից չեն արձագանքում իրենց նամակներին, չեն հանդիպում իրենց հետ եւ լսում իրենց հուզող հարցերը:

Նախկին աշխատակիցները կարծում են, որ գործարանը հնարավոր է վերագործարկել եւ ստանալ շահույթ: Նաեւ նշել են, որ այս պահին կան գործարանը վերագործարկել ցանկացող շահագրգիռ անձիք, սակայն ՀՀ կառավարությունը ընդառաջ չի գնում եւ չի աջակցում, որպեսզի վերջիններս աուդիտ իրականացնեն եւ անցնեն հետագա քայլերին:

Հանրային խորհրդի ղեկավարը Վազգեն Սաֆարյանին հանձնարարել է ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում կազմակերպել քննարկում ներդրում անել ցանկացող անձանց հետ, լսել նրանց առաջարկները եւ պարզել, թե որքանով են դրանք իրատեսական:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ