News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում, այսօր՝ փետրվարի 22-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուները հանդիպում են ունեցել ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների հետ:

Խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ հաջորդ շաբաթ ԱԺ հերթական նիստւերի ժամանակ կքննարկվեն թեկնածուները: Նա հավաստիացրեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը նպատակ ունի ապահովել դատարանների ու դատավորների անկախությունը:

«Բացառիկ նոր ինստիտուտ է՝ իր նոր դերակատարությամբ: Ես համաձայնեցի գնալ այս ինստիտուտ աշխատելու: Եթե մենք չկարողացանք արմատական փոփոխություններ անել դատական համակարգում՝ ապահովելու համար ֆունկցիոնալ, ինստիտուցիոնալ, նյութական, սոցիալական անկախությունը, նաեւ չկարողացանք կոտրել հանրային, պետական մտածողությունը, որ սա դատարանների համակարգ չէ, որը սպասարկում է իշխանությանը, այլ իշխանություն է, որը պետք է կարողանա հավասարակշռել ու հակակշռել իշխանության մյուս թեւերին»,-ընդգծեց Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, խնդիր ունեն այնպես երաշխավորել անկախությունը, որ դա կարողանա ինքնադրսեւորվել որպես ինքնուրույն իշխանություն՝ չմիջամտելով արդարադատական գործընթացը:

«Դրա համար Դատական օրենսգրքով մանրամասն շարադրվեցին լիազորությունները: Արդարադատությունը չի կարող այդ լիազորություններից դուրս գալ, բայց դրանք բավարար են՝ գործառույթ իրականացնելու, իսկ սահմանադրորեն այդ գործառույթը մեկն է՝ ապահովել դատարանների ու դատավորների անկախությունը»,- նշեց նա:

Հարցին՝ հանդիպելո՞ւ եք խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ, Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Այս պարագայում, կարծես, նման ընթացակարգ նախատեսված չէ: Կոալիցիոն ուժերը առաջադրելու իրավունք ունեն, մյուս խմբակցությունները հնարավոր է առաջադրեն այլ թեկնածուներ: Յուրաքանչուր տեղի համար թեկնածու է առաջադրվում, 3-ն ընտրվում են 5 տարի ժամկետով, 2-ը՝ 3 տարի ժամկետով: Եթե նույն տեղի համար երկու թեկնածու է առաջադրված, այդ տեղի համար լինում է քվեարկություն երկու թեկնածուների միջեւ, ով հավաքեց 2/3, նա կհամարվի ընտրված»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ