News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովը հաջորդ շաբաթ ընտրելու է  Բարձրագույն դատական խորհրդին։  Խորհրդում առաջադրված թեկնածուները՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, այսօր հանդիպել են ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորներին։

Բարձրագույն դատական խորհուրդը , որը  դառնալու է դատական համակարգի բարձրագույն մարմինը, կազմված է լինելու 10 անդամից, որից  հինգը լինելու են բոլոր ատյանների դատարանների դատավորներից, 5–ին ընտրելու է Ազգային ժողովը: Այն կգլխավորի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Աժ–ն ընտրելու է Գագիկ Հարությունյանին, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին, փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին եւ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին։

Լիպարիտ Մելիքջանյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 12-րդ հորիզոնականում էր։

 Նշենք, որ այս հինգ անդամից երեքը, որի թվում են Գագիկ Հարությունյանը եւ Գեւորգ Դանիելյանը, կընտրվեն 5 տարի ժամկետով, երկուսը՝ 3։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ