News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սխալ է կարծիքը, թե Սահմանադրական դատարանը չի պաշտպանում փաստաբանների իրավունքները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Մենք տասնյակներով որոշումներ ենք կայացրել՝ պաշտպանելով նրանց իրավունքները՝ սկսած մամուլի միջոցներից: Եթե չլինեին մեր որոշումները, չգիտեմ՝ ձեր անկախությունն ինչ վիճակում կլիներ: Դուք հարցրեք փաստաբաններին, նույն Տիգրան Եգորյանին, տեսեք թե քանի դիմում ենք ստացել՝ պաշտպանել;ով իրենց իրավունքները»,- ասաց Գագիկ հարությունյանը:

Դիտարկմանը, թե ընդդիմությունը միշտ դիմել է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար, բայց ոչ մի անգամ ՍԴ-ն դրական որոշում չի կայացրել, Գագիկ Հարությունյանն արձագանքեց. «Մենք 6 անգամ ընտրությունների արդյունքները անվավեր ենք ճանաչել: Համապետական ընտրությունների վերաբերյալ մեր բոլոր որոշումները եղել են՝ համապատասխան դիմումների բովանդակությանը: Ես որեւէ որոշման տակ, որի տակ ստորագրել եմ, կստորագրեմ նորից ու 50 անգամ, եթե կրկնվի նույն դիմումը՝ նույն բովանդակությամբ, նույն փաստարկներով:

Դուք շատ հաճախ շփոթում եք երկու բան՝ ինչ խոսակցություններ կան հասարակական կարծիքում եւ ինչ փաստեր կան այն փաստաթղթերում, որոնք մեզ են ներկայացվել: Եթե կուսակցությունն ընտրատարածքներում ունի 1800 մարդ, որն իրավասուբյեկտ է, իրավասություն ունի իրավական գործընթացում համաձայնել կամ չհամաձայնել արդյունքների հետ, բայց 1800-ը ստորագրում են արձանագրությունների տակ, ընդունում է դրանք, իսկ կուսակցությունն ասում է, թե ընտրությունների արդյունքները չի ընդունում, ես դա չեմ հասկանում»:

Հարությունյանի խոսքով՝ իրավական գործընթաց պետք է լինի, մարդիկ գրագետ պետք է կարողանան դիմում ներկայացնել, որ «չասեն՝ դատարան, գնա թերություն գտի, անվավեր ճանաչի»:

Հարցին, թե 20 տարվա մեջ ոչ մի գրագետ դիմում չի՞ ստացել ՍԴ-ն, Գագիկ հարությունյանը պատասխանեց. «Գրագիտության աստիճանը տարբեր է, 20 տարվա մեջ 4 անգամ են դիմել, որեւէ անգամ որոշումը, որը կայացրել ենք, համապատասխան է եղել դիմումին»:

Տպել
Ամենաշատ