News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների խախտումները եւ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումը, հավանաբար, կշարունակվեն Թուրքիայում այնքան ժամանակ, քանի դեռ երկրում արտակարգ դրություն է գործում, հաղորդում է Amnesty International-ը:

Կազմակերպության ամենամյա զեկույցում նշվում է, որ մարդու իրավունքների խախտումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ երկրում արտակարգ դրություն է գործում:

AI-ի Թուրքիայի հարցով ավագ գիտաշխատող Էնդրյու Գարդների խոսքով՝ արտակարգ դրությունն օգտագործվում է լրագրողներին եւ իշխանության քննադատներին թիրախ դարձնելու համար:  «Այլախոհությունն անողոքաբար ճնշվում է», նշվում է Amnesty-ի զեկույցում: «Քանի որ արտակարգ դրությունը շարունակում է եւ այն փաստը, որ իրավապաշտպաններն ու քաղաքացիական հասարակությունը չեն կարողանում կատարել իրենց աշխատանքը, հավանական է, որ մարդու իրավունքների խախտումները կշարունակվեն», - ասել է Գարդները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ