News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Իլոն Մասկի SpaceX ընկերությունը փետրվարի 22-ին Ֆլորիդա նահանգի ԱՄՆ օդային ուժերի՝ Վանդենբերգում գտնվող բազայից արձակել է ինտերնետի տարածման համար նախատեսված առաջին Microsat 2a եւ 2b երկու արբանյակներով Falcon 9 հրթիռային կրիչը, փոխանցում է «Մեդուզա»-ն: Հրթիռի մեջ է նաեւ Իսպանիայի PAZ կառավարական արբանյակը, որը նախատեսված է ռադիոլոկացիոն հսկողության համար:

The Microsat 2a եւ 2b արբանյակները Starlink գլոբալ լայնաշերտ ինտերնետի ծրագրի մաս են կազմում: Այս ծրագրի շրջանակներում SpaceX-ը 2024 թվականին նախատեսում է շուրջ 12 հազար Microsat արբանյակ ուղարկել տիեզերք, որոնք մի քանի հարյուր կիլոգրամ են կշռում եւ բարձր արագության ինտերնետով կապահովեն ամբողջ աշխարհը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ