News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինան հաջորդ տարի Դնեպր քաղաքում մասնավոր ներդրողների միջոցների հաշվին կարող են փորձարկման հրապարակի կառուցումը սկսել` Hyperloop-ի նման գերարագ հաղորդակցության ներդրման համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը, հաղորդում է UNIAN-ը:

«Մենք ստեղծում ենք տրանսպորտային նորարարության կենտրոն՝ «Հայփ Ուեյ»: Դրա շրջանակներում մենք ցանկանում ենք գիտական հիմնավորում տալ, տեխնոլոգիա մշակել, որը կօգտագործվի Ուկրաինայում եւ Դնեպր քաղաքում փորձարկման հրապարակ ստեղծել` մեր երկրում այս տրանսպորտի նոր տեսակի  զարգացման համար», - ասել է նախարարը:

Նա նշել է, որ այս նախագծի իրականացումը բաժանված է 3 փուլի՝ այս տարի Գիտությունների ակադեմիան պետք է ավարտի իր փորձագիտական գնահատակը, երկրորդ փուլում՝ մոտավորապես  հաջորդ տարում՝ ներդրողների միջոցների հաշվին նախատեսվում է փորձարկման հրապարակի կառուցումը, որը երկու տարի կտեւի:

Օմելյանի խոսքով՝ նախագիծը կիրականացվի Գիտությունների Ակադեմիայի, «Յուժմաշ» հրթիռաշինարարական ձեռնարկության, «Ուկրոբորոնպրոմ» պետական կոնցեռնի, «Ինտերպայմ» ընկերութան, Կախովսկու էլեկտրաեռակցային սարքավորումների գործարանի եւ այլ կառույցների մասնակցությամբ:

Բացի այդ, ինչպես նշել է նախարարը, Ուկրաինայի հրապարակի շինարարությունում ակտիվորեն կմասնակցիի մի ընկերություն, որը Մեքսիկայում զբաղվում է Hyperloop-ի շինարարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ