News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիան հայտարարել է, որ թույլ չի տա Կիպրոսի կառավարությանը կղզու արեւելքում գազի «միակողմանի» որոնում սկսել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաք Ալբայրաքը, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ Թուրքիան կարգելափակի ծովային ածխաջրածնային հանքավայրերի որոնումը, մինչեւ բաժանված Կիպրոսի վերամիավորման մասին համաձայնության ձեռք չբերվի: Երկու շաբաթվա ընթացքում թուրքական նավերը խոչընդոտում էիմ Կիպրոսի հարավ-արեւելքում հորատման տեխնիկայի բեռնաթափմանը, որտեղ իտալական Eni ընկերությունը նախատեսում է հետախուզական հորատման աշխատանքներ անցկացնել:

Թուրքիան հայտարարում է, որ հորատումը իբրեւ թե անտեսում է կղզու բնական ռեսուրսներին կիպրացի թուրքերի իրավունքները:

Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսը հայտարարել է, որ որոշակի տարածքում հորատման աշխատանքները կարող են դադարեցվել, եթե թուրքական ռազմածովային նավերը շարունակեն խանգարել: Նրա խոսքով՝ այլ գոտիներում նախատեսված հետախուզական հորատումը պետք է շարունակվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ