News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փենսիլվանիայի միջնակարգ դպրոցում դասերը դադարեցրել են լուսնոտությամբ տառապող աշակերտի պատճառով: AP-ն հաղորդում է, որ 7-րդ դասարանի աշակերտը զանգել է ոստիկանություն եւ հաղորդել, որ նա գտնվում է Հեմփֆիլդ քաղաքի Վենդովեր դպրոցում:

Նրա խոսքով՝ նա տառապում է լուսնոտությամբ եւ արթնացել է դպրոցում: Ոստիկանության տվյալներով՝ աշակերտը դպրոց է մտել պատուհանով եւ մոտ 15 րոպե թափառել է: Ընդ որում պարզվել է, որ նա դպրոցից 7 կմ հեռավորության վրա է ապրում:

Արդյունքում անվտանգության նակատառումներից ելնելով՝ որրոշել են դասերը չեղյալ համարել  եւ ոստիկանությունը ստուգել է շենքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ