News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փետրվարի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ երեկ Բրյուսելում հագեցած օրակարգով, արդյունավետ հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, եւ կարեւորեց ԵՄ հետ շարունակական ակտիվ երկխոսությունը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցերի, մտքեր փոխանակեցին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի վերաբերյալ:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրեց վերջերս Բաքվում ունեցած հանդիպումների մասին։

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ հունվարին Կրակովում եռանախագահների նախաձեռնությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սկզբունքային համաձայնություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ընդլայնման իրագործման կապակցությամբ։ «Այս պայմանավորվածության առնչությամբ Հայաստանն ու համանախագահները տարածեցին գրեթե նույնական հայտարարություն, մինչդեռ Ադրբեջանը դրան որեւէ հղում չի կատարել ոչ հանդիպումից հետո, ոչ էլ մինչ օրս: Երբ մի քանի օր առաջ համանախագահները Բաքվում էին, Ադրբեջանը կրկին հրաժարվեց հարգել ընդլայնման իրագործման վերաբերյալ այս պայմանավորվածությունը»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը նշեց, որ եռանախագահները տարածաշրջանային վերջին այցի արդյունքներով տարածված հայտարարության մեջ եւս մեկ անգամ շեշտեցին գագաթաժողովներին ստանձնած հանձնառությունների իրագործման անհրաժեշտությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ԵՄ անվերապահ սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս դիրքորոշմանը։

Նախարար Նալբանդյանը կարեւորեց նաեւ Եվրոպական Միության հետեւողական դիրքորոշումն` ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտեցումներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հիմք հանդիսացող միջազգային իրավունքի երեք սկզբունքներին` ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառմանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքին։ «Ցանկալին իրականության տեղ մատուցելու Բաքվի մոլուցքը հասել է նրան, որ չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ այս սկզբունքային մոտեցումը», շեշտեց նախարար Նալբանդյանը։

Տոյվո Կլաարը վերահաստատեց Եվրոպական Միության աջակցությունն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված գործունեությանը, նրանց առաջարկություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ