News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը զանգվածային լրատվամիջոցներին կշտամբել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քրոջ  «ստրկամկիտ» ներկայացման համար եւ բացատրել է Հարավային Կորեայի ուղեւորության ժամանակ Ձմեռային օլիմպիական խաղերին իր վարքագիծը, գրում է The Hill-ը:

«Բոլոր լրատվամիջոցների համար, ում դուր է եկել Հյուսիսային Կորեայի բռնապետի քրոջը, կարծում եմ, կարեւոր է, որ յուրաքանչյուր ամերիկացին իմանա, թե ով է այդ կինը եւ ինչ է նա արել», - ասել է Փենսը:

Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընի քույրը «մոլորակի ամենաճնշող եւ բռնապետական վարչակարգի կենտրոնական հենքն է»:

 «Չար ընտանեկան հանցախումբ, որը գազանաբար 25 միլիոն մարդկանց ենթարկեցնում, ստիպում է սովամահ լինել եւ բանտարկում է», - ասել է Փենսը:

Փենսը մերժել է նաեւ իր հասցեին  հնչած քննադատությունը նրա համար, որ նա Խաղերի բացման արարողության ժամանակ չի կանգնել միավորված կորեական թիմի մտնելու ժամանակ:

«Նրանք, ովքեր կարծում են, որ ես պետք է վեր կենայի եւ ողջունեի հյուսիսկորեացիներին, ես ասում եմ. ԱՄՆ-ն վեր չի կենում արյունալի բռապետերի առաջ: ԱՄՆ-ն դիմակայում է նրանց», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ