News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեր նոր Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը շատ վարչական լծակներ չունի, սակայն ունի իրեն տրված շատ մեծ պարտականություններ եւ լիազորություններ։ Այդ մասին «Ազատություն» https://www.azatutyun.am/a/29056986.html ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել էՀայաստանի հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանը։

Խոսելով իր հանդիպումների մասին՝ նա նշել է, թե բոլորի հետ չի հանդիպել։ «Ծրագրում եմ շարունակել իմ հանդիպումները: Եվ, ճիշտն ասած, մինչ խորհրդարանում Հանրապետության նախագահի ընտրության օրը, քանի որ թիվը շատ մեծ է, հույս ունեմ, դրանից հետո շարունակեմ: Ճիշտն ասած, այս պահին հետաքրքրությունը իմ մեջ այնքան մեծ է, որ եթե նույնիսկ չընտրվեմ, կուզենամ ավելի խորը հասկանամ, թե ինչ է կատարվում երկրում, որտեղ ենք մենք եւ ուր ենք գնալու: Կա՞ր արդյոք մեկ բան, որ ինձ դրդեց ասել «այո»: Գործոնները շատ են․ սկսած մեծ պատասխանատվությունից, որ իմ առջեւ դրվեց, որին «ոչ» ասելը ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ: Երկրորդը, շատ լավ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Սակայն, երբ դու Հանրապետության նախագահի թեկնածու ես, եւ մարդկանց ես հանդիպում, լինի քաղաքական [գործչին] կամ պարզ գյուղացուն կամ արդյունաբերողին, Արցախում լինի, Գյումրիում, լրիվ ուրիշ մոտեցում կա եւ՛ քո մեջ, եւ՛ այն մարդկանց, որոնց հանդիպում ես: Ավելի բաց ցանկությամբ շփվում են հետդ եւ իրենց սպասելիքն են քեզ ասում: Իհարկե, սպասելիքների սպեկտը շատ անսպասելիորեն կամ սպասելի, շատ մեծ է: Շատերը կարծում են, որ Հանրապետության հաջորդ նախագահը՝ չորրորդ նախագահը լիազորություններ չի ունենալու, հետեւաբար նրանից սպասելիքներ պետք չի ունենալ: Եվ կա մյուս ծայրահեղությունը, որ, իներցիայով մտածելով, Հանրապետության նախագահը ամեն ինչ կարող է: Իրականությունը ինչ-որ տեղ երկուսի մեջտեղում է: Եթե առանձնացնելու լինեմ մեկ պատասխան, ես կարծում եմ, մեր նոր Սահմանադրությամբ, քանի որ Հանրապետության նախագահը շատ վարչական լծակներ չունի, սակայն ունի իրեն տրված շատ մեծ պարտականություններ եւ լիազորություններ՝ Սահմանադրության մեջ ձեւակերպված, նախ եւ առաջ մեծ խնդիր է, թե ինչպիսի էություն կլցվի այդ շրջանակի ներսում: Հետեւաբար մեծ խնդիր է դրվում չորրորդ նախագահի վրա՝ ինչ-որ ձեւով ձեւավորել նոր նախագահի կերպարը, նրա լիազորությունները, նրա ներկայությունը: Եվ նաեւ՝ ինչ-որ ձեւով մշակույթ ստեղծել նոր, խորհրդարանական նախագահի»,- նշել է Սարգսյանը:

Հարցին, թե իր կարծիքով, Հայաստանում քաղբանտարկյալ կա՞, Սարգսյանը պատասխանել է. «Քաղբանտարկյալ որեւէ երկրում լինելու խնդիրը ինձ համար անընդունելի է: Ինձ համար կրկնակի կամ եռակի անընդունելի է՝ եթե խոսքը վերաբերում է մեր երկրին: Ես վերջերս շատ ինտենսիվ կարդում եմ երեւույթի մասին, եւ իհարկե, ինձ աջակցում են այդ իմաստով նաեւ հոդվածները, որ ստացել եմ զանազան կազմակերպություններից՝ մարդու իրավունքների հետ կապված, հասարակական կազմակերպություններից: Քաղբանտարկյալը դա անհատ է, որ․․․ կարելի է բաժանել երկու մասի: Այն անհատին, որ իր խղճի, որ խիղճ ասելով հասկանում են եւ՛ քաղաքական համոզմունքներ, եւ՛ կրոնական կամ ազգային․․․ այլ սկզբունքներ, որի համար ինքը պատժվում է: Իհարկե, հաճախ քաղբանտարկյալ են անվանում աեւ անհատների, որոնք, ելնելով ինչ-որ սկզբունքներից, անհամաչափ ուժ են կիրառում ինչ-որ նպատակի համար: Առաջին դեպքում ինձ համար ընդունելի չի այդ խումբը մարդկային, որ իրենց «խղճի բանտարկյալներն են»: Իհարկե, խնդիրը պարզ չէ, որովհետեւ եթե այսօր հարցում անեք, որեւէ միջազգային կազմակերպություն, դեռեւս ես չեմ տեսել, որ հայտարարի, որմ այո, Հայաստանում այսինչ անհատը քաղբանտարկյալ է: Եթե հանրության մեջ, քաղաքացիական հասարակության մեջ կամ զանազան կազմակերպությունների մեջ, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով, հարցնեք, ապա նրանք ձեզ ինչ-որ ցանկ կտան: Իհարկե, յուրաքանչյուր դեպքում պետք է առանձին, առանձնակի քննարկում լինի, ոչ թե սկզբունքային, որովհետեւ յուրաքանչյուր դեպքը առանձին դեպք է: Հանրապետության նախագահը պետք է այս հարցին շատ լուրջ ուշադրություն դարձնի՝ նպատակ ունենալով բացառել Հանրապետությունում քաղբանտարկյալների երեւույթը: Այս հարցը լուծելու համար, շատ հստակ է, որ եւ՛ քննչական, եւ՛ դատական մարմինները պետք է համապատասխան բարձր որակ ունենան եւ լինեն իրենց բարձրության վրա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ