News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Apple-ը WWDC-2018 համաժողովին, որը կանցկացվի հունիսի 4-ից 8-ը, կներկայացնի կներկայացնի նոր գաջեթներ եւ օպերացոին համակարգի թարմացումներ, որոնց թվում են iPhone SE 2-ը եւ   iOS 12-ը:

Apple-ը պաշտոնապես չի հաստատում WWDC-2018-ի անցկացման ամսաթիվը, սակայն լրագրողները այն պարզել են McEnery Convention Center-ում դահլիճի ամրագրման գրաֆիկից:

Ենթադրաբար, WWDC-2018-ին կներկայացվեն iOS 12 (սմարթֆոնների համար), macOS 10.14 (նոութբուքերի համար), watchOS (սմարթ ժամացույցների համար) и tvOS (հեռուստացույցի համար) օպերացոին համակարգերը:

Ծրագրավորողների համար հասանելի կդռնան iOS 12-ի բետա տարբերակները՝ դրանցում նրանք ակնկալում են iPhone սմարթֆոնների մասին մանրամասն տեղեկատվություն գտնել, որը ընկերությունը մտադիր է 2018-ին թողարկել:

Ավելի վաղ Apple-ը հայտարարել էր, որ այս տարի նախատեսում է երկու նոր գաջեթ թողարկել: Առաջինը՝ նոր iPad X պլանշետն է՝  9,7 դյույմ անկյունագծով, Face ID սկաներով, որը կարողանում է դեմքերը ճանաչել: Երկրոդը՝ MacBook Pro նոութբուքն է, որը ըստ մասնագետների հագեցած է ավելի հզոր է «մետաղով»:

Երկրպագուներն անհամբերությամբ սպասում են  iPhone SE 2-ին:

Լրատվամիջոցներում հայտնվել էր սարքի հիմնական բնութագրիչների մասին տեղեկություն: Այն կունենա A10 պրոցեսոր, էկրանի չափը կլինի 4.2 դյույմ (դա ավելի քիչ է, քան նախորդ շարքի սմարթֆոններինը), 2 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, Touch ID սկաներ:

Ենթադրաբար կթողարկվի iPhone SE 2-ի երկու մոդել՝ 32 գիգաբայթ ֆլեշ-հիշողությամբ եւ 128 գիգաբայթով:

iPhone SE-ը թողարկվել էր 2 տարի առաջ: Ընկերությունն այն ներկայացնում էր որպես ամենամատչելի եւ ամենափոքր չափերով սմարթֆոն:

Համացանցում հոլովակ էր հայտնվել այն մասին, թե ինչ տեսք ունի iPhone SE 2-ը: Միեւնույն ժամանակ վերլուծաբանները պնդում են, որ Apple-ը չի պատրաստվում սմարթֆոնի նոր շարք արտադրել: Այս եւ այլ հարցերի պատասխանները սպասվում է, որ պարզ կլինեն  WWDC-2018-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ