News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«SpaceX» ընկերության սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Falcon 9 հրթիռակրի գլխային մասը հետագա օգտագործման համար «բռնելու» փորձը հաջողությամբ չի պսակվել: Միեւնույն ժամանակ, ընկերությունը մտադիր է մեկ ամսից շարունակել փորձարկումները, հաղորդում է Reuters-ը:

«Սխալվեցինք մի քանի 100 մետրով, բայց ջրահոսիչն անվնաս կերպով վայրէջք կատարեց ջրում: Կարող ենք մի քանի մեծ (արգելակային) օդապարիկներով բռնել՝ վայրէջքը դանդաղեցնելու համար»,-Twitter-ում գրել է Մասկը:

Երկու արբանյակներով Falcon 9 հրթիռի արձակումը համաշխարհայհին համացանցի ապահովման նպատակով տեղի ունեցավ փետրվարի 22-ին, Երեւանի ժամանակով 18:17-ին, Վանդերբերգի ռազմաօդային կայանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ