News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի փոխվարչապետ, իշխող կոալիցիայի մեջ մտնող Ազգային կուսակցության առաջնորդ Բարնաբի Ջոյսը հայտարարել է, որ 2 պաշտոնից էլ հեռանում է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եկող երկուշաբթի ես կառավարութունից ու մեր կուսակցության առաջնորդի պաշտոնից կհեռանամ»,- հայտնել է նա՝ հստակեցնելով, որ կշարունակի աշխատել Ներկայացուցիչների պալատում, որտեղ կդանա շարքային խորհրդարանական:

Ավստրալացի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի այս որոշման պատճառը աղմկոտ սկանդալն է, որը բռնկվեց Կանբերայում, երբ հայտնի դարձավ, որ 50-ամյա Ջոյսը բաժանվել է կնոջից (նրանք 4 դուստր ունեն), ըստ որում՝ ապահարզանը չձեւակերպելով, եւ սիրուհի ունի, որը նախկինում մտնում էր նրա աշխատակզմի մեջ՝ Վիկա Քեմփիոնը, որը նրանից երեխա է սպասում: Արդեն այս շաբաթ լրատվամիջոցները տեղեկություններ էին հրապարակել, որ փոխվարչապետը ոտնձգություններ է կատարել այլ կանանց նկատմամբ եւս:

Ջոյսը սեռական ոտնձգությունների բոլոր մեղադրանքները կտրականապես հերքել է՝ հայտարարելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է դատվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ