News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայի դպրոցի զինված հսկիչը, որտեղ անցյալ շաբաթ 17 մարդ դարձել էր հարձակման զոհ, հրաձգության ժամանակ կանգնած է եղել շենքի մոտ եւ չի միջամտել, փոխանցում է BBC-ն: 

Նա հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրան պարտականությունների կատարումից հեռացել են, հայտնել է Բրովարդ շրջանի շերիֆ Սքոթ Իսրայելը: Նրա խոսքով՝ զինված հսկիչը հարձակման ժամանակ կանգնած էր շենքի մոտ, սակայն շենք չի մտել:

Շերիֆն ասել է, որ տեսանյությում երեւում է, թե ինչպես է ոստիկանը կրակոցները լսվելուց 1,5 րոպե հետո մոտենում դպրոցի շենքին: Սակայն ներս մտնելու փոխարեն, 4 րոպե մնում է դրսում եւ ոչ մի բան չի ձեռնարկում: Կրակոցները շարունակվել են 6 րոպե:

Հարցին՝ ինչպե՞ս պետք է նա վարվեր, շերիֆը պատասխանել է. «Մտներ դպրոց, մարտահրավեր նետեր մարդասպանին, ոչնչացներ մարդասպանին»:

Հեռացված հսկիչը դեռեւս հրապարակային մեկնաբանոթյուններ չի կատարել: Նա մտնում էր դպրոցի հաստիքացուցակի մեջ եւ պատասխանատու էր դպրոցի անվտանգության ու հանցավորության կանխման համար: ԱՄՆ-ում այդպիսի 14-ից մինչեւ 20 հազար սպա կա, որոնք բոլորը ոստիկաններ են: Պետերսոնը Ֆլորիդայի Մարջորի Սթոունման Դուգլաս դպրոցում էր աշխատում 2009 թվականից, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Դպրոցի վրա զինված հարձակման հետեւանքով 17 մարդ էր զոհվել, երբ 19-ամյա նախկին աշակերտ Նիկոլաս Քրուզը փետրվարի 14-ին հրացանից կրակահերթեր էր արձակել: Հայտնի է, որ նրան նախկինում դպրոցից հեռացրել էին կարգապահության խախտման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ