News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինչպես գրում է AP-ն, նույնիսկ եթե դուք անհրաժեշտ գումարը ունեք, ամենայն հավանականությամբ դուք ուշացել եք: Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ նախագահի ավագ որդու՝ Հնդկաստան այցի նախաշեմին թերթերը մեկ շաբաթ շարունակ գովազդ էին տպում, որում նշվում էր, որ փետրվարի 23-ի երեկոյան Թրամփի հետ ընթրիքը հասանելի է միայն նրանց համար, ովքեր 39 հազար դոլար են վճարել Նյու դելի արվարձանում Trump նոր նախագծում բնակարանի համար: Ընդ որում, գումարը պետք է վճարվեր մինչեւ փետրվարի 22-ը:

Թրամփ կրտսերը, որը իր հոր՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո եղբոր՝ Էրիկի հետ ղեկավարում էր Թրամփի կազմակերպությունը, Հնդկաստան էր ժամանել անշարժ գույքի նախագծերի առաջխաղացման համար: Նա նաեւ մտադիր է ելույթ ունենալ արտաքին քաղաքականության վերաբերյալ Նյու Դելիում կայանալիք գործարար համաժողովին, ինչպես նաեւ հանդիպել վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ