News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը հայտնել է TAPI  (Թուրքմենստան- Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան) գազատարի աֆղանական հատվածի կառուցման մեկնարկի մասին: Տեղամասի հիմնարկերքի արարողությունը տեղի է ունեցել թուրքմենա-աֆղանական սահմանին՝ Սերհետաբատ քաղաքի մոտ, հայտնում է Reuters-ը:

Արարողությանը մասնակցել են Աֆղանստանի ղեկավար Մոհամմադ Աշրաֆ Գանին, Պակիստանի վարչապետ Շահիդ Հաքան Աբասին եւ Հնդկաստանի ԱԳ նախարար Մոբաշար Ջավեդ Աքբարը:

TAPI-ի թուրքմենական հատվածի շինարարությունը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին: TAPI Pipeline Company Limited-ը, որը գազատարի կառուցման օպերատորն է, ծրագրել է Թուրքմենստանի տարածքից Հնդկաստանին գազամատակարարումը սկսել 2020 թվականի սկզբին: 1,814 կմ երկարաությամբ եւ մոտ 10 մլրդ դոլար արժեքով այս խողովակաշարով ծրագրվում է մատակարարել տարեկան 33 մլրդ խոր.մետր գազ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ