Գյումրի քաղաքի այն շենքը, որտեղ այս գիշեր փլուզում է տեղի ունեցել, վթարայնություն է ունեցել եւ պետք է քանդվեր: Այս մասին NEWS.am-ին ասաց Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության եւ համատիրությունների համակարգման բաժնի պետ Վարդգես Սամսոնյանը:
«Շենքը սեփականատեր է ունեցել եւ քաղաքապետարանի թույլտվությունն էլ կա, որ շենքը պետք է քանդվեր, բայց մինչեւ հիմա չէին քանդել: Այժմ արդեն մենք քննարկում ենք սեփականատիրոջ հետ, որ կազմակերպենք քանդման աշխատանքները: Մի քանի անգամ մենք բնակիչներին էլ ենք առաջարկել պետական ծրագրերով լուծել նրանց բնակարանի հարցը, սակայն, մեր առաջարկը մերժել են՝ ասելով, որ այդ շենքից չեն հեռանա»,- ասաց քաղաքապետարանի պաշտոնյան:
Վարդգես Սամսոնյանի խոսքով, ներկայումս քննարկվում է նաեւ այն հարցը, թե ինչպես լուծեն տարհանված բնակիչների բնակարանների հարցը: Նշենք, որ շենքը վնասվել է 1988թ.-ի երկրաշարժի ժամանակ եւ
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ժամը 03:30-ին ահազանգ էր ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի 4-րդ հարկից տեղի է ունեցել փլուզում: Պարզվել է, որ փլուզվել է թիվ 7 կիսաքանդ շենքի 4-րդ եւ 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը (մոտ 30 քմ): Փրկարարները տարահանել են 11 բնակիչ (2 երեխա):