News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի հնագույն բնակիչները, որոնք կառուցել են հայտնի նեոլիթական Սթոունհենջ համալիրը, խորհրդավոր կերպով անհետացել են մի քանի դարերի ընթացքում, եւ կղզիների բնակչությունը գրեթե ամբողջությամբ փոխարինվել է մայրցամաքային Եվրոպայից եկած վերաբնակիչներով: Նման եզրակացությունների է հանգել 144 եվրոպական եւ ամերիկյան գիտնականներից կազմված միջազգային խումբը, որոնք իրականացրել էր նախապատմական Եվրոպայի բնակիչների ԴՆԹ-ի մինչ այս ամենալայնածավալ ուսումնասիրությունը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով The Independent-ը:

Նեոլիթի դարաշրջանի մարդիկ, ովքեր կառուցել են Սթոունհենջը, ժամանակին եկել էին Բրիտանիա մայրցամաքի տարածքից՝  իրենց հետ ձուլելով մեզոլիթի տեղի սակավաթիվ որսորդ-հավաքորդներին: Հենց նրանք էլ իրենց հետ բերել են հողագործությունը: Ինչպես պարզել են մասնագետները, Սթոունհենջի շինարարները մուգ մաշկ եւ մուգ մազերով մարդիկ էին, իսկ գենետիկ տեսանկյունից շատ նման էին Պիրենեյան թերակղզու նույն դարաշրջանի բնակիչներին, որը և կարող էր նրանց հայրենիքը լինել: Իրենց գալուց հետո 15 հազար տարվա ընթացքում նրանք, ըստ գիտնականների, կազմում էին նեոլիթական Բրիտանիայի բնակչության գրեթե 100 տոկոսը:

Սակայն մ.թ.ա. 2500-2000 թվականներին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք արմատապես փոխեցին տարածաշրջանի դեմքը: Գենետիկայի տվյալների համաձայն՝ բնակչությունը 90 տոկոսով փոխարինվեց ամբողջովին այլ բնակչությամբ, որը եկել էր Կենտրոնական Եվրոպայից ժամանակակից Նիդերլանդների տարածքով եւ պատկանում էր այսպես կոչված զանգականման գավաթների հնագիտական մշակույթին: «Անպայման չէ, որ դա արյունալի նվաճման պատմություն լիներ: Բնակչության թվաքանակի կրճատման եւ անտառների տարածքի աճի մասին որոշակի փաստեր կան, ինչը խոսում է գյուղատնտեսության անկման մասին: Կարելի է դիտարկել կլիմայի փոփոխության տարբերակը եւ նույնիսկ՝ արտաքին հիվանդության համաճարակը, որին նրանք չէին կարող դիմադրել»,-  նշել է ուսումնասիրության՝ Բրեդֆորդի համալսարանից համահեղինակ Յան Արմիտը:

Զանգականման գավաթների մշակույթը, որը դուրս է մղել Մեծ Բրիտանիայի նեոլիթական բնակչությանը, այդպես է կոչվել, քանի որ դրա ներկայացուցիչների համար բնորոշ էին շրջած զանգակի ձևով խեցեգործական գավաթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ