News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մեր պահանջը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, մենք պահանջում ենք բացահայատել՝ ով հրաման տվեց, եւ ով սպանեց մեր երեխաներին: Այս մասին, այսօր՝ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իադարձությունների վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ հայտարարեց «Մարտի 1» հասարակական կազմակերպության փոխնախագահ, այդ դեպքերի ժամանակ սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Նրա խոսքով, մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել ոչ կատարողները, ոչ հրաման տվողները. «Վերջերս Գեւորգ Կոստանյանն ասաց, որ վկաների կեսն արտագաղթել են, կեսն էլ չեն հիշում այդ ոճրագործությունը: Պարոն Կոստանյան, եթե անցներ մի քանի տարի, երեւի դուք էլ չէիք հիշի, թե ինչ է կատարվել մարտի 1-ին: Կանցնի 20 տարի, ընդհանրապես կասեք գոյություն չի ունեցել «մարտի 1»-ը:

Սա ի՞նչ արտահայտություն է:

2008-ի մայիսի 4-ին Սերժ Սարգսյանը ասել էր, որ հարյուրավոր տեսախցիկներ են եղել, հեռակառավարվող, կարողանում են խոշորացնել, մեր իրավաբանները կպարզեն այս տեսագրությունները: Այդ բանը չի հերքել ԱԱԾ-ն եւ գործն ուղարկվել է ՀՔԾ: Դուք, պարոն Կոստանյան, դատախազ եղած ժամանակ խոստացաք, որ սայլը տեղից կշարժվի, գծեցիք ճանապարհային քարտեզ, գործերն առանձնացրիք, բա ի՞նչ եղավ: Անցել է 10 տարի»,-հայտարարեց Գոռ Քլոյանի հայրը:

Նա ներկայացրեց, թե ինքն անձամբ ինչ է տեսել մարտի 1-ին. «Մոտ 500 սադրիչներ ջարդում էին «Մոսկվայի տունը», որ ասեն՝ ընդդիմությունը հակառուսական է: Եկավ չարաբաստիկ ժամը 9-ը, սադրիչնեը երեխաներին տարան կրակի բերան: Տրաքեց լուսարձակող ձայնային նռնակը: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ ավտոբուսների հետեւից կրակում են ոստիկանների վրա: Դա բացարձակ սուտ էր»:

Քլոյանի խոսքով, 10 զոհերից երեքը զոհվել են «Չերյոմուխա 7» գազային նռնակից՝ Արմեն Ֆարմանյան, Տիգրան Խաչատրյան եւ Գոռ Քլոյանը. «Այդ զենքը եղել է 4 ոստիկանի մոտ: Բոլորը գիտեն այդ 4 ոստիկանի անունները, դա տպվել է «Հայկական ժամանակ» թերթում, նաեւ «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում: Այդ ոստիկանները չեն քննվել, չեն քննվել բարձրաստիճան պաշտոնյաները, ոստիկանության Ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, շտաբի պետերը, անմիջական կատարողները: ՀՔԾ-ն քննում է միայն շարքային քաղաքացիներին: Նրանք ի՞նչ իմանան, թե ով ում սպանեց: Դուք քննեք ոստիկաններին»:

Անդրադառնալով ժամկետային զինծատայող Տիգրան Աբգարյանի մահվանը, Սարգիս Քլոյանն ասաց. «Գրիգոր Գրիգորյանն ասում է, իբր մի ցուցարար անցել է ոստիկանական 3-4 շարքերը, կրակել է զինծառայողի վրա: Գրիգոր Գրիգորյանը հրամայել է խփեք, խփել են ոտքին, եւ արյունոտ վիճակով նորից ճեղքել է այդ 3-4 շարքերը ու փախել ու մինչեւ հիմա չեն գտնում էդ մարդուն: Սա իհարկե չի կարող ճիշտ լինել: Հովհաննես Հովհաննիսյանը սպանվել է թիկունքից, դալան մտնելու պահին: Մնացած զոհերը՝ դիպուկահարների կողմից»:

«Այս 10 տարում դատախազներն ու քննիչները ոչ թե ջանք են գործադրել բացահայտելու այդ ամենը, այլ ամեն ինչ արել են այն պարտակելու համար»,-ասաց մարտի 1-ի զոհի հայրն ու դիմելով իշխանություններին՝ ասաց. «Հույս չունենաք, մենք ամեն ինչ անելու ենք բոլոր մեղավորներին պատժելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ