News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մարտի 1-2-ի իրադարձությունների քննությունը նույն մակարդակում է, ինչ եւ 10 տարի առաջ: Փետրվարի 23-ին «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ ողբերգական իրադարձությունների հիմնական պատասխանատվությունը կրում է այդ ժամանակվա իշխանությունը, որը չի կանխել իրավախախտումները եւ պատշաճ քննություն չի անցկացրել: «Ո՞ւմ հայտնի չէ այդ օրերին Զինված ուժերն օգտագործելու գաղտնի հրամանի մասին: Ո՞ւմ հայտնի չէ Երեւանում արտակարգ իրադրություն մտցնելու մասին, այդ ժամանակ երկրում համապատասխան օրենք չկար»,- նշեց Սաքունցը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ այդ ժամանակ Երեւանում արտակարգ դրություն մտցնելու համար իշխանությունները ոչ մի լուրջ հիմնավորում չունեին: Դրանից բացի, այն տարածվել է մայրաքաղաքի սահմաններից դուրս եւ առնչվել փաստացի ամբողջ երկրին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը կարծում է, որ ցուցարարների կողմից հասարակական կարգի ոչ մի խախտում չի եղել, իսկ ոստիկանության կողմից տեղ է գտել պաշտոնեական լիազորությունների գերազանցում, որն ունեցել է քաղաքացիների նկատմամբ ընդգծված ահաբեկչության հատկանիշներ:

Նրա խոսքով՝ պետական կառույցներն օգտագործել են ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները, զանգվածային բռնաճնշումների են դիմել ինչպես ընդդիմության ներկայացուցիչների, այնպես էլ շարքային քաղաքացիների նկատմամբ: Դրանից բացի, ինչպես նշեց իրավապաշտպանը, բավարար ապացույցներ եւ հիմնավորումներ կան, որպեսզի պատասխանատվության ենթարկեն եւ օրենքի առաջ կանգնելուն հարկադրեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանանին, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, գործող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ուրիշ շատերին:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ կիրառեց Երեւանի կենտրոնում ցույց անող ընդդիմության նկատմամբ, զոհվեց 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 զինծառայող։ Մարդկանց զոհվելու համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ