News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բոլոր ազդեցություններն էլ, ի վերջո, գործոն են դառնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, 2017-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկա ՏԻՄ ընտրություններում իր նախարար լինելու հանգամանքը գործոն չի լինի, որ ՀՅԴ-ական թեկնածուները հաղթեն այն համայնքներում, որտեղ առաջադրվելու են:

Լոքյանը նշեց, որ մարտի 11-ին շուրջ 20 համայնքներում ընտրություններ են տեղի ունենալու, որոնց մի մասում ավագանու ընտրություն է, մի մասում՝ համայնքի ղեկավարի: « Այն համայնքներում, որտեղ ՀՅԴ-ն ունի ներկայացվածություն, մենք կունենանք թեկնածուներ եւ պայքարելու ենք, որ հաղթենք»,-ասաց նախարարը:

Հարցին, որքանով իր նախարար լինելը կարող է գործոն լինել, որ ՀՅԴ-ական թեկնածուները հաղթեն, Լոքյանը պատասխանեց. «Բոլոր ազդեցություններն, ի վերջո,  գործոն են դառնում, բայց մեր նախարարությունում սկզբունք ենք որդեգրել, որ նախարարությունը մասնակցում է ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին բայց բուն ընտրություններին չի մասնակցում, չի միջամտում, չի եղել նման դեպք»:

Նշենք, որ Դավիթ Լոքյանը նախարարի պաշտոնըւ զբաղեցնում է ՀՅԴ քվոտայով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ