News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս պահին Ազգային ժողովում ընթանում է ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի եւ Հանրապետական ու Դաշնակցություն խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը:

Արմեն Սարգսյանին հաջողվել է լրագրողներից աննկատ գալ այդ հանդիպմանը: Հանդիպումն ընթանում է փակ դռների հետեւում:

Սպասվում է, որ հանդիպումից հետո կհայտարարվի Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին պաշտոնական առաջադրման մասին, քանի որ նախօրեին ՀՀԿ-ն ստորագրահավաք էր սկսել նրա առաջադրման համար: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների թվի 1/4-ի ստորագրությունը (27 ստորագրություն):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 23-ին, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները խորհրդարանում հանդիպելու են նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: Վերջինս մի անգամ արդեն հանդիպել է ՀՀԿ-ականների հետ, բայց կուսակցության գրասենյակում եւ ՀՀԿ խորհրդի հետ, այս անգամ նա հանդիպում է կոնկրետ այն մարդկանց հետ, ովքեր մեկ շաբաթ հետո պետք է իրեն նախագահ ընտրեն:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը համաձայնել է ՀՀԿ-ի կողմից թեկնածու առաջադրվելու Սերժ Սարգսյանի առաջարկին: նախնական տեղեկություններով, ՀՀ նախագահի ընտրությունը ԱԺ-ում տեղի կունենա մարտի 2-ին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ