News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մշակույթի նախարարությունը հայտարարել է երեք հնագիտական կառույցների՝ Բյուրական համայնքի Ամբերդ ամրոցի, Լոռու բերդի տարածքի  եւ Նուռնուսի եկեղեցու պեղման աշխատանքների մրցույթ։ Այս մասին պետական բյուջեի միջոցներով 2018թ. հուշարձանների ուսումնասիրման (այդ թվում պեղումների) նախագծման եւ վերականգնողական աշխատանքների ներկայացման ժամանակ հայտարարեց մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը։

Նա նշեց, որ Ամբերդ ամրոցը նախորդ տարի էր կառավարության կողմից արգելոց հայտարարվել, իսկ  2017 թվականից խոշորածավալ նախագծային աշխատանքներ են իրականացվել։

«Շարունակական աշխատանքներ են տարվում Լոռու բերդի պարիսպի ամրակայման համար, սակայն այս տարվա աշխատանքները վերաբերում են միջնադարյան բաղնիքի վերականգնմանը, նախկինումում  այստեղ պեղումներ են իրականացվել՝ այն շատ հետաքրքրական է՝ տաք եւ սառը ջրերի խողովակներով»,–նշեց  փոխնախարարը։

Նրա խոսքով՝ Նուռնուսում եւ՛ պեղումներ, եւ՛ վերականգնման աշխատանքներ կիրականացվեն  այս տարի։

Մշակույթի փոխնախարարը ընդգծեց, որ  կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից առանձնապես ուշադրության է արժանացել Դվին հնավայրը։

Նրա փոխանցմամբ՝ Մշակույթի նախարարությունը զբաղվում է հնավայրի թանգարանացման ծրագրով։

«Ավելին, Դվինում պեղումների գործընթացի մասով համագործակցելու ենք հեռուստաալիքների հետ եւ հեռուստասերիալ նկարենք Դվինում պեղումների ողջ ընթացքի վերաբերյալ, որը հնավարություն կընձեռնի ծանոթանալ պեղումների ընթացքին եւ դրա արդյունքում հայտնաբերվածին»,–միջամտեց Արմեն Ամիրյանը։

Ապա Արեւ Սամուելյանը շարունակեց. «Արտաշատ պատմական մայրաքաղաքում 2011 թվականին բացված խճանակարի կրկնօրինակն է պատրաստվում, որին հնարավոր կլինի ծանոթանալ Հայաստանի պատմության թանգարում»։

Բացի այդ նա խոսեց  Արտաշատում հայտնաբերված հռոմեկաան ոճի 9 տաք հատակով բաղնիքների մասին, որոնք 10 անգամ ավելի մեծ են, քան Գառնիում եղածը։ Նա հույս հայտնեց, որ սա հնագիտական տուրիզմի առումով կարեւոր ձեռքբերում կդառնա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Դանիել Դանիելյանը «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել...
Հայաստանում էապես կսահմանափակվի քրեական տարրերով ֆիլմերի ցուցադրությունը
Նա համոզված է, որ նման ֆիլմերը բացասաբար են անդրադառնում անչափահասների վրա։ Դրանք, ըստ...
Ամենաշատ