News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


2008 թվականի մարտի 1-2–ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ,վնասումով, հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին փետրվարի 23-ին՝ Ազգային ժողովում մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում հայտնեց  ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը՝ ներկայացնելով 2008 թ. մարտի 1-2-ին տեղի իրադարձությունների ընթացքում անձանց մահվան դեպքերի առթիվ կատարված քննության ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության զեկույցը:

Նա ներկայացրեց պատճառները, որոնք մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում հանգեցրել են 10 անձանց մահվան. «Նրանցից երեքը զոհվել են «Չերեմուխա 7»  հատուկ գազային նռնակի կիրառման պատճառով, իսկ 7-ը՝  հրազենային վնասվածքներից»։

Կարեն Բիշարյանի խոսքով՝  ռուս փորձագետների եւ արտադրողները եզրակացրել են, որ «Չերեմուխա 7»  հատուկ գազային նռնակի կիրառումը բաց տարածությունում թույլատրելի է եւ կյանքի համար վտանգ չի ներկայացղնում։

Իր հերթին, փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ցուցարարներին ցրելու համար թույլատրվում է օգտագործել միայն «Չերեմուխա 4»  հատուկ գազային նռնակի կիրառումը, իսկ «Չերեմուխա 7»  հատուկ գազային նռնակը նախատեսված է հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ահաբեկիչներին փակ տարածքներից ծխի միջոցով հանելու համար։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ կիրառեց Երեւանի կենտրոնում ցույց անող ընդդիմության նկատմամբ, զոհվեց 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 զինծառայող։ Մարդկանց զոհվելու համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ