News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Զինված խմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանն այսօր՝ փետրվարի 23-ին, հունից դուրս եկավ մեղադրողի կողմից իր նոթատետրի գրառումները հրապարակելու ժամանակ:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում Արթուր Վարդանյանը հայտարարեց, որ մեղադրողն ընտրողաբար է հրապարակում իր գրառումները:

«Քառօրյա պատերազմի մասին իմ վերլուծությունը, «Նաիրիտ» գործարանի մասին տեղեկությունները, որ կան իմ տետրի մեջ, գործին չի վերաբերում, ցույցեր կազմակերպելու մասին գրառումը նույնպես գործին չի վերաբերում, Արցախի 5 շրջանների վերաբերող գրառումները նույնպես գործին չեն վերաբերում: Ձեզ վերաբերում է միայն զենք-զինամթերք, հանցագործ, բոլորը հանցագործ են, դուք սուրբ եք: Չմոռանամ ասել, որ 64 մլրդ դոլար թալանված երկրի մասին, որը ես գիտեի մենակ, էդ տեղեկությունները ձեզ չեն հետաքրքրում: Ձեզ հետաքրքրում է այն, որ դուք գտել եք 3 հատ ձեռնոց, 4 հատ մասկա»,- ասաց նա:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը հորդորեց մեղադրողին հրապարակել նաեւ Արթուր Վարդանյանի մատնանշած գրառումները, եթե այդպիսիք կան: Մեղադրողը, սակայն, նման գրառումներ չհրապարակեց:

Նշենք, որ այսօր դատարանը շարունակում էր հրապարակել գործում առկա ապացույցները: Դատական նիստն այսօր հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 2-ին:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երկու տասնյակ անձանց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ