News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության 2017 թվականի ծրագրերը հիմնականում ուղղված էին տարածքների զարգացման խնդիրներին, բայց մենք չենք կարող տարածքային համաչափություն ապահովել, եթե չունենք ձեւավորված կայուն ուժեղ համայնքներ։  Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ներկայացնելով 2017թ. կատարած աշխատանքներն ու 2018-ի անելիքները:

Նրա խոսքով, նախարարության հիմնական միավորը, որ պետք է ապահովի տարածքների զարգացում, համայնքն է. «Պատահական չէ, որ 2017-ին մեր հիմնական ուղղությունը եղել է համայնքներում իրականացվող համակարգային փոփոխություններ, իսկ տարածքային մակարդակում՝ համապատասխան ռազմավարությունների ընդունումը: Այդ նպատակով նախարարությունը 10-ից ավելի մեթոդական ուղեցույցներ, ձեռնարկներ է տրամադրել համայնքներին, որոնք բազմաբույթ միջոցներով համակարգում են համայնքի գործողությունները:

Մյուս կարեւոր խնդիրը, ըստ նախարարի, համայնքային գործունեության մեջ ծառայությունների ընդլայնման խնդիրն է. «Համայնքը պարտավոր է աստիճանաբար իր հիմնական խնդիրը դարձնել սպորտի հետ կապված խնդիրները համայնքում: Շուրջ 50 համայքներում մարզադահլիճներ ու խաղահրապարակներ են կառուցվել: Համայնքը պետք է կարողանա իր գործունեությամբ մեծացնել սեփական ռեսուրսները եւ դրանք ծախսել խիստ կանոնակարգված»:

Լոքյանն անդարադրաձավ նաեւ համայնքներում հավաքվող հարկերին՝ նշելով. «2017 թվականին 2016-ի համեմատ համայնքները 4 մլրդ դրամից ավելի ավելի սեփական եկամուտ են հավաքագրե. «Սա նշանակում է, որ համայնքները 4 մլրդ դրամի ավել ծախս են արել համայնքներում: 2017-ին առաջին անգամ հողի հարկի հավաքագրման հարցում դրական ցուցանիշ ենք ունեցել, հավաքագրված միջոցներն ավելացել են: Սա նշանակում է, որ կա ռեսուրս, որ ճիշտ կանոնակարգերի դեպքում կարելի է դրանք օգտագործել: Գույքահարկը եւս ավելի շատ է հավաքագրվել:

Եթե գանձապետարանով հավաքագրվող 5 հարկատեսակների մասին խոսենք՝ գույքահարկ, հողի հարկ, տեղական տուրք, պետական տուրքեր եւ վարձակալություն, ամբողջ երկրում 2,6 մլրդ դրամի չափով կամ 9,2 տոկոսով 2017-ին ավելի շատ է հավաքագրվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ