News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ներկայումս համայնքներում ԵՄ-ի հետ 8 խոշոր ծրագիր է իրականացվում, որոնք մոտ 1000 աշխատատեղ ստեղծող ծրագրեր են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ներկայացնելով 2017թ. կատարած աշխատանքներն ու 2018-ի անելիքները:

Նրա խոսքով, օրինակ, Տավուշի մարզում թվով 45 ծրագրեր են իրականացվում «Ինտեգրված աջակցություն սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին» ծրագրով. «2017-ին շուրջ 55 ջերմոցային տնտեսություններ են ստեղծվել, 9 գինու արտադրություն, 7 սառնարանային տնտեսություններ, չորանոցներ, 27 հա ինտենսիվ այգիներ, գյուղտեխնիկա, ոռոգվող նոր տարածքներ: Սա օրինակ է, որ մասնավորը համագործակցում է պետության կամ միջազգային կառույցների հետ տնտեսական ծրագիր իրականացնելու հարցում: Այսօր Տավուշի մարզում ունենք 9 ընտանիք, որ ստանալով օժանդակություն, արտադրում են լավագույն գինիների օրինակներ, որոնց մի մասն արդեն արտահանվել է Ռուսաստան»,-ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ Ամասիայի շրջանում էլ բրդի թելի արտադրության ծրագիր են սկսել, որից հետո նմանատիպ շատ առաջարկներ ենք ստացել այլ համայնքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
Ամենաշատ