News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը փորձում է ժամանակին իրականացրած հայկական ջարդերի զոհերին մեղադրել այդ հանցագործությունների կազմակերպման մեջ: Այս մասին փետրվարի 23-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Պատասխանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի եւ Գլխավոր դատախազության մեկնաբանության մասին հարցին՝ կապված ողբերգական իրադարձությունների տարելիցի հետ, նախարարը նշեց, որ սա ինքնին տարօրինակ դուետ է: «Հիշեցնում է Վիշինսկու ժամանակները: Նույն ոճն է»,- նշեց Նալբանդյանը:

«Ադրբեջանական կողմը փորձում է պատասխանատվությունից խուսափել եւ զոհին է մեղադրում հանցագործության իրականացման մեջ: Պատմությունից հայտնի է, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ այսպիսի փորձերը: Այսպիսի հանցագործությունների ժխտումը եւ զոհերին մեղադրելը բարենպաստ հող է ստեղծում նոր հանցագործությունների համար: Սումգայիթին հաջորդեց Կիրովաբադի սպանդը, Գանձակի, Բաքվի եւ այլն: Նորագույն պատմության օրինակն է 2016 թվականի ապրիլի լայնամասշտաբ ագրեսիան, որի ժամանակ ադրբեջանցի զինծառայողները սարսափազդու հանցագործություններ էին կատարել ԻԼԻՊ-ի ոճով»,- նշեց նախարարը

Պատասխանատվությունից խուսափելու փորձերը արդյունք չեն տա, եւ նրանք վաղ թե ուշ ստիպված կլինեն պատասխանել, եզրափակեց Նալբանդյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ