News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս տարի ավարտին կհասցվի Ոսկեվազ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին,  պետական բյուջեի միջոցներով 2018թ. հուշարձանների ուսումնասիրման (այդ թվում պեղումների) նախագծման եւ վերականգնողական աշխատանքների ներկայացման ժամանակ հայտարարեց մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը՝ նշելով, որ Մշակույթի նախարարությունը որոշել է ամեն տարի ավարտին հասցնել առնվազն մեկ հուշարձանի վերականգնման աշխատանք։

Նա ընդգծեց, որ 2006 թվականից ի վեր շարունակովող Քոբայրավանքի վերականգնման աշխատանքների արդյունքում զանգակատունը արդեն կառուցված է, վերջին երկու տարիներին աշխատանքներ են տարվում սեղանատան վերականգնման համար։

«Շարունակվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում գտնվող Սանահին վանական համալիրի վերականգնման աշխատանքները, որոնք գտնվում են կառավարության ղեկավարի հատուկ ուշադրության կենտրոնում»,–ներկայացրեց մշակույթի փոխանախարարը։

Նրա խոսքով՝ Սուրբ Նշան, Սուրբ Աստվածածին եկեղեցիների, մագիստրոսական ճեմարանի տանիքներն են վերականգնվել, այս տարի կսկվեն գավիթի վերականգնման աշխատանքները։

«Մայրավանքի դեպքում կա ստորագրված համաձայնագիր 50 մլն կներդրվի պետության կողմնից, իսկ 80 մլն էլ կարվի մասնավորի կողմից։ Ավելին, Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եւ Սյունիքի մարզի Սուրբ Գեւորգ եկեղեցիների վերականգնման աշխատանքների առումով այս տարին կլինի առաջինը, իսկ ավարտը նախատեսվում է 2019 թվականին»,–հավելեց նա։

Եզրափակելով իր խոսքը՝ Արեւ Սամուելյանը նշեց, որ Գոշավանքում շարունակվում են աշխատանքները, գմբեթն, ծածկասալերն արդեն պատրաստ են, 2017 թվականին ավարտին է հասցվել Մխիթար Գոշի դամբարանի շուրջ աշխատանքները, իսկ Մշակույթի նախարարությունը իր տրամադրության տակ ունի մոտ 10 միլիոնի չափով գումար, որը տարվա ընթացքում  բնական աղետների դեպքում կամ նմանատիպ իրավիճակների պարագայում հրատապ միջամտությունների համար է։

Տպել
Ամենաշատ